Posted in Հայրենագիտություն

Վայրի բնության

Վայրի բնության համաշխարհային օրը, որն ամեն տարի նշվում է մարտի 3-ին, նպատակ ունի վայրի բնության՝ կենդանական ու բուսական աշխարհի վերաբերյալ տեղեկացվածության բարձր մակարդակ ապահովել հանրության շրջանում և անդրադառնալ «Ոչնչացման վտանգի տակ գտնվող ֆաունայի և ֆլորայի վայրի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի կարևոր դերակատարմանը վայրի բնության պահպանման հարցում՝ այս և ապագա սերունդների համար:

2013թ. ՄԱԿ-ի բանաձևը, որով մարտի 3-ը հռչակվեց որպես Վայրի բնության համաշխարհային օր, վերահաստատում էր «վայրի բնության առանձնահատուկ կարևորությունը և անգնահատելի արժեքը  կայուն զարգացման ու մարդկային բարօրության հարցում՝ առանձնացնելով վայրի բնության դերը բնապահպանական, գենետիկ, սոցիալական, տնտեսական, գիտական, կրթական, մշակութային, գեղագիտական և ժամանցային հարցերում: Յուրաքանչյուր տարի այս օրն ունի որոշակի թեմատիկ ուղղվածություն, այս տարվա կարգախոսն այսպիսին է. «Վայրի բնության ապագան մեր ձեռքերում է»

Վայրի բնության հարցում աշխարհում կան բազմաթիվ մարտահրավերներ ու սպառնալիքներ, այդ թվում՝ որսագողությունը և անօրինական փոխադրումները: 2015թ. նոյեմբերին, երբ  ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունեց Միջազգային որսագողության դեմ պայքարի մասին օրենքը, Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսն ասաց. «Այսօր վայրի բնության տեսակների անօրինական փոխադրումները աշխարհի ամենագայթակղիչ հանցագործություններից է, որի հետ կապված տարեկան գրեթե 10 միլիարդ դոլար է շրջանառվում»: Աշխարհում խոշոր անօրինական բիզնեսների շարքում վայրի բնության հետ կապված անօրինական առևտուրը զբաղեցնում է 4-րդ տեղը: Անօրինական առևտուրը արժեզրկում է միջազգային հանրության կողմից տարիներ շարունակ իրականացված կոնսերվացման աշխատանքները և զարկ տալիս անդրազգային հանցավորությանը: Այն նաև խոչընդոտում է սոցիալ-տնտեսական զարգացմանը, նպաստում կոռուպցիային և ուղղակիորեն ազդում է պետական կառավարման, իրավունքի գերակայության և ազգային ու միջազգային անվտանգության վրա:

Անօրինական փոխադրումների հետ կապված Միացյալ Նահանգները վերջնակետ երկիր է.  այստեղ բերվում են էկզոտիկ կենդանիներ, ավանդական բժշկության բաղադրատարրեր, փղոսկր և վայրի բնության հետ կապված այլ բաներ: Միացյալ Նահանգները վճռականորեն պայքարում է վայրի բնության անօրինական փոխադրումների ու վայրի բնության անօրինական առևտրի հետ կապված հանցավոր գործունեության դեմ: Մենք հասկանում ենք, որ խնդրի մի մասն ենք կազմում և ձգտում ենք նաև լուծման մի մասը լինել: Միացյալ Նահանգների կառավարությունը կարևոր առաջնորդող դերակատարում ունի այս խնդրի լուծման հարցում, սակայն չի կարող միայնակ լուծել այն. սա համամարդկային խնդիր է և անհրաժեշտ է համամարդկային արձագանք: Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ ամբողջ աշխարհում թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում խրախուսելու վայրի բնության կառավարման կայուն մոտեցումներ, արմատախիլ անելու վայրի բնության անօրինական առևտուրը, ամրապնդելու իրավապահների ու քրեական արդարադատության համակարգի արձագանքը և նվազեցնելու պահանջարկը:

Այսօր Վայրի բնության համաշխարհային օրն է (տեսանյութ) - Լուրեր Հայաստանից
Posted in Հայրենագիտություն

Ուրծ լեռնագագաթ

Ուրծ լեռնագագաթ

Հանդիսանում է Ուրծի լեռների ամենաբարձր կետը՝ 2446 մ: Գտնվում է Լանջառ գյուղից 5 կմ հվ.-արմ:

Հաճախ Ուրծ լեռան անվանումը շփոթում են ուրց խոտաբույսի անվանվան հետ և լեռանն անվանում Ուրցի լեռներ: Սակայն Ուրծ անվանումը եկել է պատմական Այրարատ նահանգի Ուրծ գավառի անվանումից:

Ուրծի լեռներ

Ուրծասարի լեռնանցքը (1910 մ բարձրության վրա) միմյանց է կապում Շաղափի և Արածո գոգավորությունները:

Հաղթահարելով մի քանի վերելք ու վայրէջք հասանք գագաթ: Եղանակը հիասքանչ էր, շողում էր արևը, քամի չկար: Հազվադեպ է լինում, որ լեռան կատարային հատվածում քամի չլինի: Միայն օրացույցն էր հիշեցնում, որ դեռ ձմեռ է: Գագաթից բացվում էին հիանալի տեսարաններ: Դեռ լանջերից իր հմայքով մեզ գերեց Թեժքար լեռը (1735 մ), որը գտնվում է Տիգրանաշենից հարավ: Ողջ արշավի ընթացքում Թեժքարի տեսարանը ուղեկցում էր մեզ: Հնարավորություն ունեցանք վայելելու լեռան տեսարանը տարբեր անկյուններից: Գագաթից դեպի հարավ երևում էր Սադարակը, դեպի հարավ-արևմուտք` Արմաշի լճերը, ոլորապտույտ Արաքս գետը և օդում կախված Սիսն ու Մասիսը: Գագաթից դեպի հյուսիս լանջերը ամբողջովին ծածկված էին ձնով: Ներքևում երևում էր Սուրբ Կարապետ վանքը:

Ուրծի լեռներում հաճախ են հանդիպում բեզոարյան այծեր ու մուֆլոններ, որոնք կարմիր գրքում գրանցված կենդանիներ են և որսը խստիվ արգելվում է: Այս տարածքը միջանցիկ գոտի է, քանի որ անմիջապես հարում է Խոսրովի արգելոցին:

Գագաթից լեռնաշղթայի կատարային մասով շարժվեցինք դեպի արշավի վերջնակետը` Լանջառ գյուղ:

Posted in Հայրենագիտություն

Ուրցաձոր

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2016 թվականի հունիսի 17-ին ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Ուրցաձոր, Շաղափ և Լանջանիստ համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է Ուրցաձոր բազմաբնակավայր համայնքը: 

Ուրցաձոր  համայնքի կազմում ընդգրկված են  Ուրցաձոր ,  Շաղափ  և Լանջանիստ  բնակավայրերը: Համայնքի կենտրոնը Ուրցաձոր համայնքն է:

 , Գյուղ Արարատի տարածաշրջանում, Վեդի քաղաքից 9 կմ արևելք: Մարզկենտրոնից գտնվում է 26 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Կարաբագլար Ներքին, Չիման, Ուրխաձոր անվանումները: Ուրցաձոր է վերանավանվել 1978 թ-ին: 

Գյուղից 7 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Խոսրովի անտառի արգելոցը, որտեղ կան 3 եկեղեցիների ավերակներ: Ուրցաձորի մոտակա Կոտուց սարի լանջին աղբյուրի մոտ կա հին գերեզման, որն ըստ ավանդության Խոսրով Բ թագավորի գերեզմանն է:
Գյուղը տեղադրված է Վեդի գետի հովտում, Ուրծի լեռների լանջերին: Ծովի մակարդակից ունի 1075 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը` 42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
Ունի արտեզյան աղբնյուրներ:
1873 թ-ին գյուղն ունեցել է 756, 1897 թ-ին` 1260, 1939 թ-ին` 1447, 1959 թ-ին` 1444, 1979 թ-ին` 2227, 1989 թ-ին` 2463 բնակիչ: 1988-1989 թթ. Ադրբեջանից այստեղ են տեղաձոխվել շուրջ 100բնակիչ: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 2924 մարդ, որից 49% տղամարդիկ են, իսկ կանայք` 51%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 26%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 63%, հետաշխատունակները` 11%: Գյուղն ունի առկա 806 տնտեսություն:
Ունի դպրոց, գրադարան, հիվանդանոց, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսակն նշանակության հողերը կազմում են շուրջ 5944հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 765 հա: Զբաղվում են դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ, ծխախոտագործությամբ: Մշակում են բանջարաբոստանային, հացահատիկային և կերային կուլտուրաներ: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

Posted in Հայրենագիտություն

Հրեշտակների ձորի

Հրեշտակների ձոր անունով հայտնի դեղնակարմրավուն ժայռաբեկորներով շրջապատված կիրճը գտնվում է Արարատի մարզի Վեդի քաղաքի հարևանությամբ: Վերջին շրջանում զբոսաշրջային այս ուղղությունը բավական հայտնի է դարձել թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների շրջանում: Այն գտնվում է Երևանից 55 կիլոմետր հեռավորության վրա:
Հարկ է նշել, որ մարզի այդ հատվածն առհասարակ աչքի է ընկնում ժայռոտ կիրճերով, սակայն Հրեշտակների ձորը մյուսներից առանձնանում է իր յուրօրինակությամբ ու գեղեցկությամբ:
Հրեշտակների ձոր հասնելու համար հարկավոր է գնալ Վեդի քաղաքի հարևանությամբ գտնվող Դաշտաքար գյուղը, որի դարպասների ձախ հատվածում էլ կտեսնեք դեպի կիրճ տանող ճանապարհը ցույց տվող առաջին նշանը: Այդտեղից անհրաժեշտ է անցել 3.3 կիլոմետր մինչև կհասնեք Հրեշտակների ձոր:
Հենց Հրեշտակների ձորը շատ կարճ է, ու այդ փոքր հատվածում բուսականություն գրեթե չկա: Արահետը շրջապատված է գեղեցիկ ժայռաբեկորներով, որոնք տեղանքին խորհրդավորություն են հաղորդում:

Posted in Հայրենագիտություն

Իմ թաղամասը

Ես Էմմանուէլն եմ: Այս տարի առաջին անգամ եկել եմ Հայաստան: Հայաստանոում իմ նոր բնակավայրը գետնվում է Արաբկիր թաղամասում, ավելի հեստակ Աղբյուր Սերոբ փողոցում: Քանի որ համաճարակ է բակում շատ երեխաներ չկան նոր ծանոթությունների համար: Սակայն կան շատ փողոցի կատուներ որոնց հետ ընկերացել եմ:

Ետնաբակում կա խաղահրապարակ, որտեղ ես հեծանիվ եմ և սքեյթբորդ եմ քշում:

Արաբկիր թաղամասում ես նաև հաճախում եմ ըմբշամարտի: Այնտեղ շատ ընկերներ եմ ձեռք բերել: Ես գիտեմ որ Արաբկիր վարչական շրջանում կան շատ բժշկակսան հաստատություններ ինչպիսիքն են Արաբկիր բժշկական կենտրոնը, Միքայելյանի ինստիտուտը և համալսաններ, օրինակ՝ Ամերիկյան համլսարանը, հայ-ռուսական համալսարանը: Կիևյան և Դավթաշեն կամուրջները նույնպես գտնվում են այս թաղամասում: