Posted in Uncategorized

Լեգենդ մշտադալար եղևնու մասին

Վաղ անցյալում մարդիկ զարդարում էին ծառերը` հավատալով, որ դրանք օժտված են բարի ուժերվ, դրանցում ապրում են բարի ոգիներ: Ծառերին նվերներ կախելով` մարդիկ աշխատում էին գոհացնել բարի ոգիներին: Ծառերը զարդարող խնձորները խորհրդանշում էին պտղաբերություն, ընկուզեղենը` աստվածային նախախնամության անիմանալիություն, ձվերը` զարգացող կյանք, ներդաշնակություն և լիակատար բարեկեցություն:
Եղևնին զարդարելու սովորույթն առաջացել է ավելի քան 2000 տարի առաջ:
Մշտադալար եղևնին առանձնահատուկ տեղ է գրավել բոլոր ծառերի մեջ: Այն խորհրդանշել է կյանքը և կյանքի վերածնունդը մթից ու խավարից: Շատերը կարծում են, թե մշտադալար եղևնին դրախտում աճող անմահության ծառն է, վառվող մոմերը կամ լույսերը` մարդկային հոգիները, իսկ զարդարանքները` խորհրդանշական նվիրատվությունները:

Posted in Uncategorized

Տրված բարդ բառերի արմատները առանձնացրեք նոր բառեր

մարդամոտ մարդ, մոտ

շնաձուկ շուն, ձուկ

գելուխկոտրուկ գլուխ, կոտրել

աչքածակ աչք, ծակ

լեզվակռիվ լեզու, կեռիվ

մարդակապիկ մարդ, կապիկ

արագաշարժ արագ, շառժ

մանուշակագույն մանուշակ, գույն

մարդաշատ մարդ, շատ

քեռակին քեռի, կին

դասագիրք դաս, գիրք

մայրամուտ մայր, մուտ

երկրագունդ երկիր, գունդ

Posted in Uncategorized

Մաթեմատիկա

  • 21;12;36;63;25;52;13;31;15;51;18;81;20;2;100;1;29;92;14,41;35,53;40,4;48,84 թվերից առանձնացրու

բ) կենտ թվերը։ 21 63 25 13 31 15 51 81 1 29 41 35 53

ա) զույգ թվերը։ 12 36 52 18 20 2 100 92 14 40 4 48 84

  • Ո՞րն է ամենափոքր զույգ թիվը։ 2
  • Ո՞րն է ամենափոքր զույգ երկնիշ  թիվը։ 10

Posted in Uncategorized

Մայրենի

  1. Տրված արմատներով ուրիշ բառեր կազմիր:

Երգ

կարգ

միրգ

ձիգ

հաց

տոն

  1. Ընտրի’ր համապատասխան բառը:

Ցնծալ, ցնցել, հնձել, հունցել:

Ա) Մարդը ողջ օրը  —- խոտը:

Բ) Ամանորին ժողովուրդը   ․․․․․․․   ողջ գիշեր:

Գ) Մայրս գաթայի համար խմոր   ․․․․․    :

Դ) Ինքնաթիռի վթարի լուրը   ․․․․․․ մարդկանց:

  1. Գրի՛ր մեկ բառով

Հրդեհ հանգցնող մարդ

Քիչ տաք, գոլ

Անթթխմոր կաթնահունց հաց

Առվի, առվակի և այլ հոսող ջրերի ձայնը

Կարմիր և սև պտուղներ ունեցող հատապտուղ

  1. Գտի՛ր հականիշները և գրի՛ր իրար դիմաց։

Արևածագ                        նախորդ                                 ուրախ                        անվախ

առաջին                           նախաբան                             աղքատ                      սևահեր

հաջորդ                            այո                                          թուխ                           եդեմ

ոչ                                      վերջին                                   դրախտ                      ունևոր

քաջ                                   վերջալույս                              դժխեմ                        առույգ

վերջաբան                       վախկոտ                                քաջ                             դաժան

  1. Շարունակի’ր ըստ օրինակի:

Ապ – երախտիք – ապերախտ

Ան – վախենալ – անվախ

ան-համբերել-

Դժ – բախտավոր –

Արտ – գաղթական –

Նախ – քանակ –

Տ – գեղեցիկ –

չ-հավանել-

6. Տրված բառերը ճի’շտ դասավորիր և կարդա՛ նախադասությունները։

Մեսրոպ Մաշտոցը, հայոց, ստեղծել է, այբուբենը։

Ով, նա, աշխատի, կուտի։

Աշխատասեր, մրջյունները, միջատներ են։

Փայլփլում են, գիշեր, աստղերը, երկնքում, ամեն։

Posted in Uncategorized

Մայրենի

Թեսթ2

Ավետիք Իսահակյան

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    —————————————————

—————————————————
—————————————————

—————————————————

  • Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/զուլալ     ————————————————
բ/լուռ          ————————————————
գ/ակնդետ ————————————————
դ/ընտանի ————————————————

  • Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ ————————————————
բ/խելքը գլխին            ————————————————
գ/կողը հաստ              ————————————————
դ/ճաշը եփել                ————————————————

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

  • Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:

———————————————

——————————————
——————————————

——————————————

  • Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ————————
 բ/մալինա ————————

գ/կենգուրու ———————

դ/ստարտ————————

  • Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
    ————————————————

————————————————

————————————————

————————————————

  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
    ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    գ/առաջին –ածական
    դ/ազատ –ածական
  • Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:
    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  • Գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ ստորակետ լինի:
    ————————————————————————————————————————————————————————————————————————————————
  • Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր  եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  • Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

  1. Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

————————————————————————————————————————————————————————————————————————————————

  1. Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

  1. Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:
    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  2. Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ  հուզեց:
    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Posted in Uncategorized

Մաթեմատիկա

  1. Քանի՞ բաժանարար ունի 12-ը։ 1, 2, 6, 12, 3, 4
  2. Քանի՞ բաժանարար ունի 24-ը։1,24 12, 2, 8, 3, 4,6
  3. Քանի՞ բաժանարար ունի 32-ը։1,32,2, 16, 4, 8
  4. Քանի՞ բաժանարար ունի 40-ը։1,40,4,10,5,8,20,2
  5. Թվարկիր 16-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 16-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
  6. Թվարկիր 21-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 21-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
  7. Գտիր 34 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
  8. Գտիր 65 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
  9. Ո՞ր թիվն է 124-ի ամենամեծ բաժանարարը։
  10. Գտիր  15-ի  հնգապատիկը։    
  11. Գտիր  189-ի  տասնապատիկը։    
  12. Թվարկիր  7-ի  պատիկ մի  քանի թիվ,  որոնք փոքր են 50-ից։
  13. Թվարկիր   4-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 4-ի պատիկ ամենափոքր թիվը։
  14. Գրեք  16-ի  պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 32-ից։
  15. Գրեք  17-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 17-ի պատիկ ամենափոքր թիվը։
  16. Թվարկիր  18-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 18-ի պատիկ ամենափոքր թիվը։
  17. Թվարկիր 100-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 800-ից։
  18. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։
Posted in Uncategorized

Մաթեմատիկա

  • Թվարկիր 8-ի բոլոր բաժանարարները ։ Ո՞րն է 8-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։1,8
  • Թվարկիր 15-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 15-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։1,15
  • Թվարկիր 20-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 20-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։1,20
  • Թվարկիր 14-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 14-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։1,14
  • Քանի՞ բաժանարար ունի 18-ը, ո՞ր թվերն են դրանք։1,18
  • Ո՞ր թիվն է 64-ի ամենամեծ բաժանարարը։64a
  • Ո՞ր թիվն է 25-ի ամենամեծ բաժանարարը, իսկ ո՞րն է ամենափոքրը։1,25
  • Թվարկիր 30-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 30-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։1,30
  • Գտիր 26 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։1,26
  • Գտիր 48 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։1,48
  • Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ
Posted in Uncategorized

Մայրենի

Գետակի վրա
Թեքվել է ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին: —

…Երազ – աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

Ինչպիսի՞ն էր այս բանաստեղծության գետակը։ Առանձնացրո՛ւ գետակին բնորոշող հատվածը։Ուրախ:
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

Ինչպիսի՞ն էր ուռենին։ Փորձի՛ր բնութագրել նրան։

Տղուր

Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.

Ի՞նչ են խորհրդանշում ջրերը։

Ինչի՞ մասին է բանաստեղծությունը։ Փորձի՛ր բացատրել։

Բանաստեղծությունը նկարագրում է բնությունը, գետակի վրա լացող ուռենին և ուրախ վազող ջերերը: Բնության մեջ ամեն մի երևույթ ունի իր դերը, կյանքը երազ է և անցնող օրերը գլորվում են անհետ, թողնելով իրենց ետևից ուրախություն և թախիծ:

Կազմի՛ր նախադասություններ, գործածելով տրված արտահայտությունները։

Երազ աշխարհ, ուրախ ջրեր, լացող ուռենի։

Երազ աշխարհմ երեխաները ուրախ են և երջանիկ:

Ուրախ ջրեր հոսելով լցվում են գետը:

Լացող ուռենու վերա թռվում էին թեռչուները: