Posted in Մաթեմատիկա
  • Պատմիր նաև այն նախագծերի մասին, որոնք կատարել ես մաթեմատիկայից։
  • Ո՞ր նախագիծն է քեզ ամենից շատ դուր եկել։
Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

  1. Ձմեռ պապը իր պարկում եղած նվերների կեսի կեսը նվիրեց նախակրթարանի երեխաներին, իսկ մնացածը ՝ Արևմտյան դպրոցի  սովորողներին։ Քանի՞ նվեր ստացան արևմտյան դպրոցի  սովորողները, եթե նախակրթարանի երեխաները ստացել էին 30 նվեր։ 
    30×4=120 120-30=90
  2. Ամանորի համար մայրիկը գնել էր ընկույզ։ 500 գրամ աղցանի համար օգտագործելուց հետո և 1 կգ  սեղանին դնելուց հետո մնաց 200 գրամ ընկույզ։ Որքա՞ն ընկույզ էր գնել մայրիկը։ 1300+500+650= =24504
  3. Ձնեմարդը  Ձյունանուշիկին  հարցրեց,  թե Նոր տարում որ թվականը կսկսվի: Ձյունանուշն էլ  պատասխանեց, որ եթե   20 թվին աջից կցագրենք 2 թվանշանը, ստացված թիվը տասնապատկենք, որից հետո ավելացնենք 2, ապա կստանանք այդ թիվը: Օգնիր Ձնեմարդուն գտնել որոնելի  թիվը:
  4. Ամանորին Սոնան որոշեց պատրաստել մրգային աղցան։ Մրգային աղցանի համար նա օգտագործեց խնձոր, դեղձ, բանան ու տանձ։ Խնձորը և բանանը միասին 1կգ300գ էր։ Դեղձը 150 գրամով ավել էր տանձից։ Հաշվիր, թե որքան միրգ օգտագործեց Սոնան՝ իմանալով, որ տանձը 500գ էր։
  5. Երբ տատիկը որոշեց իր մոտ եղած 89 կոնֆետները հավասարաչափ բաժանել իր 7 թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ։ Քանի՞ կոնֆետ ստացան թոռնիկներից յուրաքանչյուրը, իսկ քանի՞ կոնֆետ մնաց տատիկին։
  6. Աննան  տոնածառի 7 խաղալիքի համար վճարեց 2800 դրամ։ Սոնան  այդ նույն խաղալիքից 9 հատ գնելու համար որքա՞ն գումար պետք է վճարի։
  7. Ո՞ր թիվն է մտապահել Ձնեմարդը, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք,  արդյունքը փոքրացնենք նախ 2-ով, հետո  2020-ով, ապա կստանանք 2022։
  8. Ամանորյա դիմակահանդեսին մասնակցում են 100 սովորող։ Հայտնի է, որ աղջիկները 6-ով քիչ են տղաներից։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա են մասնակցում դիմակահանդեսին։
  9. Ձմեռ պապը 20 նվերը պատրաստում է 2 ժամում, քանի ժամում նա կպատրաստի այդպիսից 180 նվեր։
  10. 3 հոգի տոնածառը զարդարում են 1 ժամում։ Քանի՞ ժամում այդ նույն տոնածառը կզարդարեն 4 հոգին։ Եթե նրանք բոլորը  միևնույն արագությամբ են աշխատում։
Posted in Մաթեմատիկա

Վերջից  լուծվող  խնդիրներ

  1. Եթե Աշոտի  մտապահած  թվին ավելացնենք 2 և ստացված  գումարը փոքրացնենք 3 անգամ, ապա կստանանք 34։ Գտե՛ք Աշոտի մտապահված թիվը։ *(+2):3=34 34×3-2=100
  2. Աննայի մտապահած թվի եռապատիկից, եթե հանեք 5-ի քառապատիկը, ապա կստանաք 40։ Գտե՛ք Աննայի մտապահված թիվը։ *x3-20=40 (40+20):3=20
  3. Եթե Գայանեի  մտապահած թվից հանենք  ամենափոքր զույգ երկնիշ թիվը, արդյունքը հնգապատկենք, ապա կստացվի 125։ Գտե՛ք  Գայանեի  մտապահված  թիվը։ (*-10):5=125 125:5+10=35
  4. Եթե Արամի մտապահած  թվին ավելացնենք 127 և ստացված գումարից հանենք  89, ապա կստանանք 111։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։ *+127-89=111 111=89-127=73
  5. Եթե Նարեի մտապահած թիվը բազմապատկենք 3-ով ու ստացված արտադրյալին  գումարենք 83, ապա կստացվի 419։ Գտե՛ք  Նարեի մտապահված  թիվը։ *.3+83=419 (419-83):3=112
  6. Եթե Նարեկի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 14 և արդյունքը բաժանենք 5-ի, կստանանք 60։ Ո՞ր թիվն է մտապահել Նարեկը։ (*x2-14):5=60 (60×5+14):2=147
  7. Ո՞ր թիվն է մտապահել Սոնան, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք,  արդյունքը փոքրացնենք  10-ով,    կստանանք  200։ 105.x2=210 210-10=200
  8. Եթե Դավիթի մտապահած թիվը բազմապատկենք 4-ով և արդյունքից հանենք 20, կստանանք 2020։ Ո՞ր թիվն է մտապահել Դավիթը։ *x4-20=2020 2020+20=2040

Բաժանարար թեմայից վերհիշենք՝

9․ Քանի՞ բաժանարար ունի 35-ը։ 35= 4

10․ Քանի՞ բաժանարար ունի 28-ը։28=6

11․ Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

1)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 6 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 3։x5+3=33

2)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 13 է, թերի քանորդը՝ 9,
մնացորդը՝ 7։ 13×9+7=124
3)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 11 է, թերի քանորդը՝ 2,
մնացորդը՝ 7։ 11.2+7=29
4) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
15-ի բաժանելիս։

5)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
23-ի բաժանելիս։

6)Գտիր այն ամենափոքր երկնիշ բնական թիվը, որը 4-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 3 մնացորդ։

7)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է 8-ի և 20-ի։

8)Գտիր այն ամենափոքր երկնիշ բնական թիվը, որը 8-ի և 20-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։

9)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 15 է, թերի քանորդը՝ 6,
մնացորդը՝ 1։

10)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 17 է, թերի քանորդը՝ 4,
մնացորդը՝ 3։

11)Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

  1. Գտիր  7-ի  կրկնապատիկը։14
  2. Գտիր  6-ի  եռապատիկը։ 18
  3. Գտիր   8-ի  քառապատիկը։32
  4. Գտիր  10-ի  հնգապատիկը։   50
  5. Գտիր  4-ի  տասնապատիկը։   40 
  6. Թվարկիր  2-ի  պատիկ մի  քանի թիվ,  որոնք փոքր են 20-ից։2, 4, 6, 8, 10, 12, 14, 16, 18, 20
  7. Թվարկիր   3-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 3-ի պատիկ ամենափոքր թիվը։ 3, 6, 9
  8. Գրեք  6-ի  պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 54-ից։ 6, 12, 18, 24, 30, 36, 42, 48, 54
  9. Գրեք  8-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 8-ի պատիկ ամենափոքր թիվը։ 8, 16, 24
  10. Թվարկիր 7-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 30-ից։ 35, 42, 49,…
  11. Թվարկիր  9-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 9-ի պատիկ ամենափոքր թիվը։
  12. Թվարկիր 10-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 70-ից։
  13. Թվարկիր  12-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 24-ից։
  14. Գրեք  13-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 13-ի պատիկ ամենափոքր թիվը։
  15. Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի վեցապատիկը։
  16. Ո՞րն է ամենամեծ  միանիշ թվի կրկնապատիկը։
  17. Ո՞րն է ամենափոքր  եռանիշ թվի տասնապատիկը։
  18. Ո՞րն է ամենափոքր  քառանիշ թվի քառապատիկը:
  19. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։
  20. Սիրելի սովորողներ, «Մխիթար Սեբաստացին թվերի աշխարհում» նախագծի շրջանակներում կազմեք «Ես սեբաստացի եմ» խաչբառ և խնդիրներ։
Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

Անուն *

Էմմանուէլ

Ազգանուն *

Ավէտիսյան

Դասարան *

չորրորդ

Դպրոց *

բլեյան դեպրոց

Էլեկտրոնային հասցե

Դավիթն ունի ավելի շատ խաղալիք, քան Հենրին, իսկ Նարեի խաղալիքները Դավթի խաղալիքներից շատ են։ Ո՞վ ունի ամենաքիչ խաղալիքները։

2. Արմենի գրքերը 13-ով շատ են Կարենի գրքերից: Նա իր գրքերից 3 հատը տվեց Կարենին: Դրանից հետո Արմենը Կարենից քանի՞ գիրք ավելի ունեցավ:

3. Տիկին Արևը պատրաստում է բրդուճներ։ Յուրաքանչյուր բրդուճի մեջ դնում է երկու ձու: Քանի՞ բրդուճ կպատրաստի տիկին Արևը, եթե օգտագործի երկուսուկես տուփ ձու, ամեն տուփում՝ 24 ձու:

4. 5 վարունգի և 4 գազարի համար 120 դրամ են վճարել, իսկ 3 վարունգի և 4 գազարի համար՝ 80 դրամ։ Ի՞նչ արժե յուրաքանչյուր բանջարեղենի մեկ հատը:

Արսինեն ծաղկի 23 թուփ տնկեց: Բոլոր թփերը, բացի ութից, մանուշակներ էին։ Մանուշակի քանի՞ թուփ տնկեց Արսինեն:

23-8=15

6. Պարտեզում շարքով տնկված էր վարդի 25 թուփ: Մեղուն նստած էր շարքի մի ծայրից հաշված՝ 17-րդ թփի վրա, իսկ խխունջը՝ շարքի մյուս ծայրից հաշված՝ 14-րդի վրա։ Մեղվի ու խխունջի միջև քանի՞ թուփ կար։

=4

7. Տուփում կա 10 կանաչ և 5 սև մատիտ: Առանց նայելու՝ ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից, որ հանած մատիտների մեջ ամեն գույնից մատիտ լինի:

=11

1, 2, 3, 5, 8, 13, 21, … թվերը գրված են որոշակի կանոնով: Կռահի՛ր կանոնը և գրի՛ր հաջորդ թիվը:

=34

Ագռավն ու մուկը օրական միասին ուտում են 2 հատ ընկույզ: Նրանք միասին քանի՞ հատ ընկույզ կուտեն 2 շաբաթում:

Գրքի էջերը համարակալված են 1, 2, 3, 4, 5 և այլն: 5 թվանշանը հանդիպում է ճիշտ 16 անգամ: Ամենաքիչը քանի՞ էջ ունի այդ գիրքը:Your answer

Խնդիրներն ընտրեցին Լենա Վարդանյանը և Աշխեն Թադևոսյանը:

Առաջարկություններ

Posted in Մաթեմատիկա

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Անուն *

Էմմանուէլ

Ազգանուն *

Ավետիսյան

Դասարան *

4-1

Դպրոց *

Արեմեցյան Դպրոց

Գտի՛ր օրինաչափությունը և լրացրո՛ւ դատարկ վանդակը:

Captionless Image

68

 Երկնիշ թվի թվանշանների արտադրյալը 21 է: Որքա՞ն է այդ թվի թվանշանների գումարը:

Երեք հաջորդական զույգ թվերի գումարը 336 է։ Գտի՛ր այդ թվերից ամենամեծը։

Մարիամն ամեն օր գրում է այդ օրվա ամսաթիվն ու ամիսը, այնուհետև հաշվում է թվանշանների գումարը: Օրինակ՝ մարտի 26-ը գրում է այսպես՝ 26.03, գումարը կլինի՝ 2+6+0+3=11: Մարիամի ստացած ամենամեծ գումարը ո՞րը կլինի։

 Ճագարն ուներ 20 գազար: Ամեն օր նա ուտում էր երկու գազար: Շաբաթվա ո՞ր օրն էր նա սկսել ուտել իր գազարները, եթե 11-րդ գազարը կերել էր երեքշաբթի օրը:

Փուչիկները վաճառվում են տարբեր փաթեթներով, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է՝ 5, 10 կամ 25 հատ փուչիկ: Ամենաքիչը քանի՞ փաթեթ պետք է գնի Մարինեն, եթե նա ուզում է գնել ճիշտ 70 փուչիկ:Your answer

Առաջին կանգառում ավտոբուսից իջան 3 ուղևոր, երկրորդ կանգառում բարձրացան 6 ուղևոր, երրորդ կանգառում իջան 4 ուղևոր և բարձրացան 3 ուղևոր։ Արդյունքում ավտոբուսում մնացին 15 ուղևոր։ Սկզբում ավտոբուսում քանի՞ ուղևոր կար։

 Երկու դարբին միասին աշխատելով՝ որոշակի աշխատանք կարող են կատարել 8 օրում։ Երկրորդ դարբինը միայնակ քանի՞ օրում կարող է կատարել այդ աշխատանքը, եթե առաջին դարբինը այն կատարում է 12 օրում։Your answer

Մոնիկան ունի տարբեր գույնի երեք արկղ՝ սպիտակ, կարմիր և կանաչ: Դրանցից մեկում տանձ է, մյուսում՝ խնձոր, մեկն էլ դատարկ է: Ո՞ր գույնի արկղում է տանձը, եթե հայտնի է, որ այն կա՛մ սպիտակ, կա՛մ կարմիր արկղում է, իսկ խնձորը` ո՛չ սպիտակ, ո՛չ էլ կանաչ արկղում։

Դասարանի բոլոր 30 սովորողները ցանկություն հայտնեցին մասնակցելու ֆուտբոլի կամ բասկետբոլի մրցումներին: Նրանցից 15-ը ցանկություն հայտնեց մասնակցելու ֆուտբոլի մրցումներին, իսկ 20-ը` բասկետբոլի: Քանի՞ սովորող մասնակցեց և՛ ֆուտբոլի, և՛ բասկետբոլի մրցումներին:Your answer

Խնդիրներն ընտրեց Միրզոյան Անին:

Առաջարկություններ

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

1․Հաշվի՛ր 15 մմ, 14 մմ, 16 մմ և 17 մմ կողմերով քառանկյան
պարագիծը։

2․Հաշվի՛ր 3 դմ, 5 դմ, 8 դմ և 9 դմ կողմերով քառանկյան
պարագիծը։

=62մ

3․Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և
երկարության գումարը 16 է։

16.2=32

4․Քառակուսու պարագիծը 28 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու կողմը։

28.4=7մ

5․Քառակուսու պարագիծը 24 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու
մակերեսը։

=36

6․Քառակուսու մակերեսը 81 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու
կողմը։

=81

7․Քառակուսու 3 կողմերի գումարը 18 սմ է։ Որքա՞ն է այդ
քառակուսու 1 կողմը։

8․Քառակուսու 3 կողմերի գումարը 21 սմ է։ Որքա՞ն է այդ
քառակուսու մակերեսը։

9․ Ուղղանկյան լայնությունը 5 սմ է, իսկ երկարությունը 4 սմ-ով մեծ է լայնությունից։ Գտնել ուղղանկյան պարագիծը։

10․ Հաշվի՛ր 15սմ և 11 սմ կողմերով ուղղանկյան պարագիծն ու
մակերեսը։

Գործնական աշխատանք տանը․

Սիրելի սովորողներ, հաշվեք ձեր սենյակի հատակին փռված ուղղանկյունաձև գորգի մակերեսն ու պարագիծը։

 Հաշվեք խոհանոցի հատակի քառակուսաձև սալիկի մակերսն ու պարագիծը։ 1 սալիկի մակերեսը   բազմապատկեք հատակի  խոհանցի հատակի սալիկների քանակով, արդյունքում կպարզեք խոհանոցի  հատակի մակերեսը։

Պարզեք նաև, ձեր տանը գտնվող ամենամեծ և ամենափոքր ուղղանկյունաձև սեղանների մակերեսների տարբերությունը։ 

Հաշվեք ձեր սենյակի հատակին փռված գորգի մակերեսն ու պարագիծը։ Հաշվեք խոհանոցի հատակի քառակուսաձև սալիկի մակերսն ու պարագիծը։

Գործանական աշխատանքները վերածեք խնդիրների։

Posted in Մաթեմատիկա

մաթեմատիկա

  1. Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 5 դմ է։

4×5=20 p=20 5×5=25 S=25

  1. Քառակուսու պարագիծը 28 դմ է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

28*4=7

  1. Քառակուսու մակերեսը 49 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
  2. Հաշվի՛ր 25 սմ և 11 սմ  կողմերով ուղղանկյան պարագիծն ու մակերեսը:
  3. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 14 սմ է։
  4. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 32 դմ է։
  5. Ուղղանկյան լայնությունը 8 սմ է, իսկ երկարությունը 2 սմ-ով մեծ է լայնությունից։ Գտնել ուղղանկյան պարագիծը և մակերեսը։
  6. Հաշվի՛ր 3 դմ, 4 դմ  և 5 դմ կողմերով եռանկյան պարագիծը։
  7. Հաշվի՛ր 15 սմ, 14 սմ, 16 սմ և 17 սմ կողմերով քառանկյան պարագիծը։
  8. Գործնական աշխատանք․

Սիրելի  սովորողներ,  կատարեք չափումներ ու  հաշվեք ձեր  հյուրասենյակի  հատակի  մակերեսն ու պարագիծը։

Դրա համար կատարեք հետևյալ քայլերը՝

  • Նախ նշեք, թե հյուրասենյակի հատակը ինչպիսի երկրաչափական պատկեր է։
  • Մատրի(չափերիզի) միջոցով չափեք հյուրասենյակի հատակի լայնությունն ու երկարությունը։
  • Հաշվեք ձեր  հյուրասենյակի  հատակի  մակերեսն ու պարագիծը։
  • Կատարեք ֆոտոշարք, որտեղ երևան, թե ինչպես եք կատարում չափումները։
  • Արդյունքը ֆոտոշարքի հետ միասին տեղադրեք բլոգում։